Սրբոց Նահատակաց եկեղեցի (Նուբարաշեն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | ապրիլի 25, 2015 |
Հիմնական ամսաթվերը | 2015 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2015 |
Holy Martyrs Church, Nubarashen Վիքիպահեստում |
Սրբոց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի մայրաքաղաք Երևանի Նուբարաշեն համայնքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 2012 թվականին բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։ Նախագծի հեղինակն է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը[1]։
Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։ Տասնվեց սյուների օծումը կատարվել է Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.